Բավ է պառակտվել
02-02-2015 07:57

Ղարաբաղում ծեծվել են «Հիմնադիր Խորհրդարանի» անդամները (տեսանյութ)

«Հիմնադիր Խորհրդարանը» հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ավտոերթի անդամների վրա Բերձորի մոտակայքում ոստիկաններ են հարձակվել: Նրանք ծեծել են ավտոերթի անդամներին և կոտրել նրանց մեքենաները և դրոշները: Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը և ավտոերթի բոլոր անդամները ստեցել են մարմնական վնասվածքներ: «Նոյան Տապան» լրատվականի լրագրողին հոսպիտալացրել են: Բերձորում անհայտ մարդիկ ծեծել են Երևանից Ղարաբաղ ուղևորվող ավտոերթի մասնակիցներին դիմավորող քաղաքացիներին: «100-ամյակը առանց ռեժիմի» նախաձեռնությունը հրապարակել է պատահարի տեսաձայնագրությունը:
««100-ամյակը առանց ռեժիմի» Նախաձեռնությանը չհաջողվեց 2015 թվականի հունվարի 31-ին ավտոերթ անցկցնել Արցախում տեսաձայնագրության մեջ պատկերված ԼՂՀ ոստիկանության անօրենության պատճառով: Սակայն այդ ձայնագրությունը ընդմիշտ իր տեղը կգրավի Հայաստանի պատմության մեջ», - նշված է տեսանյութի նկարագրության մեջ: