Բավ է պառակտվել
16-05-2015 09:49

Կապանում մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

Մայիսի 15-ին, ժամը 17.25-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Ինչպես հայտնել է ՀՀ Փրկարարարական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Կապան-Ճակատեն հատվածի 8-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 16 OU 551 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50 մ), ինչի հետևանքով վարորդը՝ 1958 թ. ծնված Ս. Գ.-ը, և ուղևորն արգելափակվել են ավտոմեքենայում: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ե. Հ.-ին և 1982 թ. ծնված Կ. Թ.-ին տեղի ուժերով տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ: Հրշեջ-փրկարարները վարորդին և ուղևոր՝ 1958 թ. ծնված Ա. Մ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: