Բավ է պառակտվել
02-02-2015 09:51

Կալիֆորնիայում կկայանան Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ

Կալիֆորնիայի տարբեր ծայրերից ժամանած ակտիվիստներ 2015 թվականի ապրիլի 20-ին կհավաքվեն Սակրամենտոյի Կապիտոլիումում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հիշտակին նվիրված արարողության կապակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն են Հայկական ազգային կոմիտեյի ԱՄՆ արևմտյան շրջանի մասնաճյուղը և Կալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովը: Այդ օրը կկայանան միջոցառումներ, հանդիպումներ նահանգի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հարյուրամյակին նվիրված ցուցահանդես: Այդ օրվա գլխավոր թեման կլինի «Գոյատևման 100 տարին»: Այդ ամենամյա միջոցառմանը մասնակցում են հարյուրավոր ակտիվիստներ Կալիֆորնիայի տարբեր ծայրերից: Այն լավ հնարավորություն է ընձեռում Ցեղասպանության մասին իրազեկման և ոճրագործության կազմակերպիչների դրդապատճառների մասին պատմելու համար: