Բավ է պառակտվել
23-04-2015 10:05

Սրբադասման արարողությունից առաջ Մայր Աթոռում մատուցվում է Սուրբ պատարագ

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման բուն արարողությունից առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր առավոտյան մատուցվում է Սուրբ պատարագ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահությամբ։ Թափորով բերված Ցեղասպանության նահատակաց մասունքները՝ 2 մասնատուփերի մեջ դրված, տեղադրվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բաց խորանի վրա: Մասունքները 1965 թ-ին Դեր Զորից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել Վազգեն Վեհափառի կողմից և պահվել մայր տաճարի մոտ` ուխտի խաչքարի տակ: Մյուս մասն էլ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Սրբոց Նահատակաց մատուռում պահված մասունքներն են։ Նշենք, որ երեկ երեկոյան Մայր տաճարում կայացավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման՝ Հսկման կարգը։  Իսկ արդեն երեկոյան՝ կընթերցվի վկայաբանությունը Ցեղասպանության նահատակների, որից հետո՝ Հռչակագիրը, որով այլևս նահատակները կհռչակվեն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սրբեր։