Բավ է պառակտվել
31-10-2013 11:27

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքում

Հոկտեմբերի 30-ին, ժամը 21.13-ին «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 20.49-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Թավրիզ քաղաքից 20 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.130 և արևելյան երկայնության 46.480:

Երկրաշարժը զգացվել է Ագարակ և Մեղրի քաղաքներում` 4 բալ, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: