Բավ է պառակտվել
20-04-2015 11:24

Գյումրիում սպանել են մորն ու նրա դստերը

Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել. ապրիլի 18-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել է, որ Գյումրիի Մհեր Մկրտչյան փողոցի շենքի մի բնակարանում դիակներ կան: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել է նույն բնակարանի բնակչուհիներ` 21-ամյա Ա. Շահումյանի և 90-ամյա Ք. Շահումյանի դիակները: Արտաքին զննությամբ դիակների վրա հայտնաբերվել են բռնության հետքեր` մարմնի տարբեր մասերի սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: