Բավ է պառակտվել
20-01-2015 10:38

Գյումրիում ուժեղացրել են ոստիկանության պահակակետերը

Գյումրիում ուժեղացրել են ոստիկանության պահակակետերը: Բացի այդ, ուժեղացրել են ՌԴ հյուպատոսության և 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի թիկնապահների խումբը: Տվյալ պահին քաղաք են ուղևորվել ոստիկանության ներքին զորքերը: Միևնույն ժամանակ Գյումրիում բողոքի ակցիաների մասին որևէ տեղեկություն չկա: Նշենք, որ Գյումրիում է գտնվում նաև Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով խորհրդակցություն է անցկացնում մարզային ոստիկանության հետ: Հիշեցնենք, որ երեկ մահացավ վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանը, ով փրկվել էր ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կազմակերպված սպանդից: Քաղաքացիները ծաղիկներ են բերում և մոմավառություն անում Ավետիսյանների տան մոտ, որտեղ ողբերգության արդյունքում զոհվեցին ընտանիքի բոլոր անդամները: