02-02-2016 09:03

Գյումրիում հարբած ռուս զինծառայողը փորձել է ներխուժել բնակարան

Գյումրիի Անիի թաղամասում բնակվող Երանոսյանների բնակարան փետրվարի 1-ին՝ կեսգիշերին մոտ ռուս զինծառայող է փորձել ներխուժել:
Այս մասին պատմել է ընտանիքի մայրը՝ Ռուզաննա Երանոսյանը՝ նշելով, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքից հետո իրենք սովորաբար տան դուռը կողպում են:
Տիկին Ռուզաննան պատմեց, որ տղամարդը մոտ 40 րոպե մնացել է դռան մոտ, զանգահարել են ոստիկանություն, ոստիկանները եկել, ձերբակալել են նրան:
Ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգ ստացել են, դեպքի հանգամանքները պարզվում են: