Բավ է պառակտվել
01-04-2016 16:22

Գյումրիում խորհրդավոր խուզարկություններ են կատարվում

 Խուզարկությունն իրականացվել է Գյումրու 16 հասցեում՝ բնակարաններում ու օբյեկտներում՝ գեղեցկության սրահներում, գիշերային ակումբներում:

Խուզարկությունների շարքը սկսվել է Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցից՝ «Ե և Ս» գեղեցկության սրահից: Դիմակավորված ոստիկանների բնակիչները տեսել են նաև Անի թաղամասում: Խուզարկությունից հետո բերման է ենթարկել մի քանի անձ, իսկ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` բերման ենթարկված անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Շիրակի մարզի քննչական վարչությունում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Սակայն նախաքննության շահերից ելնելով` գաղտնի է պահվում, թե ինչ քրեական գործի շրջանակում են իրականացվում քննչական գործողությունները կամ դրանց արդյունքում ինչ է հայտնաբերվել: Սա է պատճառը, որ 2 օր շարունակ լրատվամիջոցներին չի հաջողվում կոնկրետ տեղեկություններ իմանալ իրավապահ մարմիններից խուզարկությունների վերաբերյալ:

Թեև ոստիկանությունը զերծ է մնում բացատրությունից, գյումրեցիներն ունեն սեփական բացատրությունը.

«Նոր նշանակված Շիրակի մարզի ոստիկանապետը ցույց է տալիս, որ աշխատում է, ի՞նչ է, էդ մարդկանց որ խուզարկեցին, նո՞ր մարդիկ էին, թե՞ «բացահայտում» կատարեցին»,-նշեց տաքսու վարորդ վարպետ Կարոն:

«Տո լավ էլ անում են, ամեն ամիս պետք է անեն, որ հասարակ գյումրեցին հանգիստ քնի, թե չէ էս ի՞նչ է, հա տուն կմտնին՝ կթալնեն, հա մարդու տան մոտ կդանակահարեն»,- իր կարծիքը հայտնեց Սերյոժան: