Բավ է պառակտվել
21-01-2015 12:28

Գյումրին հրաժեշտ են տալիս Սերյոժա Ավետիսյանին

Այսօր Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում  սկսվել է դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6 ամսական Սերյոժայի հրաժեշտի արարողությունը: Փոքրիկի շուրջբոլորը տասնյակ խաղալիքներ են, որոնք իրենց հետ բերել են նրան հրաժեշտ տալու եկած համաքաղաքացիները: Սերյոժայի կողքին հարազատներն են: Եկեղեցու դրսում եւ ներսում մեծ թվով բազմություն է հավաքվել։ Սերյոժային հրաժեշտ տալու են գնացել նաեւ քաղաքական գործիչներ, պատգամավորներ։ 6 ամսական Սերյոժային կհուղարկավորեն Շիրակի գերեզմանատանը՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ եւ տատիկ, պապիկի կողքին: