Բավ է պառակտվել
15-01-2015 13:21

Գյումրիում հրաժեշտ են տալիս Ավետիսյանների ընտանիքին

Գյումրիից, Երևանից և Հայաստանի այլ քաղաքներից ժամանած հազարավոր մարդիկ այսօր եկել են Սուրբ Նշան եկեղեցու մոտ ռուսաստանյան զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամներին հրաժեշտ տալու: Զոհվածների մարմինները դուրս են հանել եկեղեցուց: Հուղարկավորության արարողությանը ներկա են Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը, պատգամավորները, հասարակական գործիչները և երկրի շարքային քաղաքացիները: Եկեղեցուն հարող Գյումրու փողոցները լեցուն են մարդկանցով:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ռուսաստանյան զինծառայող Վալերի Պերմյակովը ներխուժել է Ավետիսյանների տունը և դաժանաբար գնդակահարել ընտանիքի բոլոր անդամներին, որոնց թվում էր նաև 2-ամյա աղջիկը: Ողջ է մնացել միայն 6-ամսեկան Սերյոժա Ավետիսյանը, ում մարդասպանը վնասվածքներ է հասցրել սվինով: Երեխայի վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր, և բժիշկները մինչ այժմ պայքարում են նրա կյանքի համար: