Բավ է պառակտվել
14-02-2015 13:58

Գյումրիում ընթանում է Ավետիսյանների սպանության գործի քննարկումը

Ակտիվիստների նախաձեռնությամբ Գյումրիում ընթանում է Ավետիսյանների դաժան սպանության հետ կապված հանրային քննարկումը: Այս մասին ասաց հանրային քննարկման կազմակերպիչներից «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Նա նշել է, որ սպանությունից 32 օր է անցել, իշխանությունները, իրավապահները որևէ որակյալ տեղեկատվություն չեն տալիս, որ հնարավոր լինի այնպիսի եզրակացության գալ, որ իրենց հարցերի պատասխանները ստանան: «Այժմ 60 հոգի մասնակցում են, և շարունակում են գալ Երեւանից և այլ մարզերից»,- ասաց Լևոն Բարսեղյանը: Հանրային քննարկման նախնական օրակարգն արդեն կազմված է: Այն առայժմ ընդգրկում է երեք կարևորագոյւն հարց, որից հետո լինելու են լրացուցիչ հարցեր ևս, հնարավոր է նաև առաջ քաշվեն գործի հետ կապված նոր մանրամասներ: Հանրային քննարկման մասնակիցները կմշակեն ծրագիր, որը ուղղված կլինի ՀՀ իշանություններին՝ այսօրինակ հանցագործություններից խուսափելու երախիքներ տալու համար: Հանրային քննարկմանը մասնակցում են իրավապաշտպաններ, փաստաբաններ, և այլ շահագրգիռ քաղաքացիներ: