Բավ է պառակտվել
30-01-2016 11:49

Գյումրիում թունավորվել են ընտանիքի երեք երեխաներ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 29-ին՝ ժամը 22.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավստրիական մանկական հիվանդանոց են հոսպիտալացվել Ռեպինի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ Ա. Պ.-ը (2001 թ. ծնված), Հ. Պ.-ը (2005 թ. ծնված) և Հ. Պ.-ը (2015 թ. ծնված):
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: