Բավ է պառակտվել
31-08-2015 11:24

Գյումրիում 25-ամյա երիտասարդին գտել են ծառից կախված

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 31-ին՝ ժամը 07.19-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 44 գ շենքի մոտակա ծառից քաղաքացու կախված դի կա, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները թիվ 44 գ շենքի մոտակա ծառից (մոտ 6 մ) իջեցրել են 1990 թ. ծնված Հ. Զ.-ի կախված դին: