Բավ է պառակտվել
04-12-2015 12:15

Գյումրիում անհայտ անձիք հարձակվել են ամուսինների վրա

Գյումրիում 2015 թվականի դեկտեմբերի 3-ին' ժամը 10:30-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Բեզիկյան ամուսինների նկատմամբ: Նախնական տվյալներով, դիմակավորված անձինք զինված են եղել դանակով ու կացնով, մուտք են գործել Բեզիկյան ամուսինների բնակարան, դանակով հարվածել ամուսնուն, ապա կպչուն ժապավենով, թելով և գլխաշորով կապել վերջինիս ու նրա կնոջ ձեռքերը: Ամուսինների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առերևույթ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են ոսկյա զարդեր, կանխիկ գումար և դեպքի վայրից դիմել փախուստի: Ամուսիններին պատճառվել է մոտ 3 միլիոն 500 հազար դրամի վնաս: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ'ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն' առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով): Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ' առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: