Բավ է պառակտվել
25-03-2016 12:13

Գյումրիում դիմակավորված անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի տնօրենի վրա

Գյումրիում այսօր առավոտյան դիմակավորված անձինք հարձակվել են Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի վրա: 
Վերջինս կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածքով, գլխի պատառոտված վերքերով, աջ դաստակի հեմատոմիա ախտորոշմամբ գտնվում է «Գյումրի» բժշկական կենտրոնում: «Հիվանդի վիրահատությունն ավարտվել է մոտավորապես կես ժամ առաջ: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,-Tert.am-ին այս մասին հաղորդեց «Գյումրի» ԲԿ մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը: