Բավ է պառակտվել
12-08-2015 09:45

Գյումրիում մեկնարկել է Պերմյակովի գործով դատավարությունը

Այսօր Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Սա առաջին առաջին դատական նիստն է` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով: Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել, հետևաբար այդ գործով դատական նիստի ժամկետները դեռ հայտնի չեն: Այս պահին նիստը նախագահող դատավոր Ալեքսանդր Շելդյաևը տեղեկացրեց ամբաստանյալ Պերմյակովին, ինչպես նաև կողմերին իրենց իրավունքների մասին: Պերմյակովն, ի դեպ, դատարանի դահլիճում մեկուսացված է «պատնեշով»: