Բավ է պառակտվել
15-06-2015 13:32

Ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Իվան Նովիկովի սպանության մեջ կասկածյալը ձերբակալվել է: Նա նույն ռազմաբազայի դարձյալ պայմանագրային զինծառայող Իվան Բ-ն է:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի մահվան փաստի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել Քննչական կոմիտեի Շիրակի մարզի վարչությունում: Դեպքի վայրում զինծառայողը հայտնաբերվել էր զինվորական համազգեստով երիտասարդի դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետքերով։