Բավ է պառակտվել
09-02-2018 18:32

Գյումրիում՝ մեքենայի մեջ 31 և 28 տարեկան տղամարդու և կնոջ դիեր են հայտնաբերվել

Գյումրիում այսօր մեքենայի մեջ երիտասարդ կնոջ և տղամարդու դիեր են հայտանաբերվել:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ոստիկանությունը դիերի առկայության մասին հաղորդում ստացել է փետրվարի 9-ին՝ ժամը 11:30-ին շտապօգնության կայանից:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մարմաշենի խճուղում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի ավտոտնակում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստարանին հայտնաբերվել է 1987-ին ծնված տղամարդու և 1990-ին ծնված կնոջ դիեր՝ առանց բռնության հետքերի», -հայտնեցին ոստիկանությունից:

ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: