Բավ է պառակտվել
25-11-2013 10:57

Գուգարք գյուղում հրդեհի հետևանքով անօթևան է մնացել 25 մարդ

Երեկ` նոյեմբերի 24-ին, ժամը 19.44-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում՝ երկհարկանի փայտյա շինությունում, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Հրդեհը է մարվել 00.19-ին: Ամբողջովին այրվել է 6 տուն, ինչի հետևանքով անօթևան են մնացել 25 քաղաքացի, ովքեր վերաբնակեցվել են Վանաձոր քաղաքում և Գուգարք գյուղում` ազգականների տներում:  Զոհեր և տուժածներ չկան: