Բավ է պառակտվել
15-05-2015 15:22

Վրաստանում «օրենքով գող» է ձերբակալվել

Վրաստանի Ռուխի գյուղում ձերբակալվել է 1972թ. ծնված «օրենքով գող» Թեմուր Գ.-ն՝ թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով, հայտնում է  Վրաստանի ՆԳՆ-ը։
«Ձերբակալվածի անձնական խուզարկության ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոց։ Նարկոլոգիական ստուգման արդյունքում հաստատվել է նրա կողմից թմրանյութ օգտագործելու փաստը։ Թեմուր Գ.-ն ընդունում է «օրենքով գող» լինելը»,- ասվում է հաղորդագրությունում։ 
Ընդ որում՝ նշվում է, որ նա Վրաստան է ժամանել երկրի իշխանությունների կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքից։