Բավ է պառակտվել
29-07-2015 11:23

Վրաստանում սպանվել է քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը

Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը: Սպանությունը տեղի է ունեել կիրակի օրը: Խանդո գյուղի մոտ անհայտ անձինք դարան են սարքել և երբ Սարգիս Հակոբյանը մեքենայով անցնելիս է եղել, ինքնաձիգներից կրակ են բացել: Մեքենան ճանապահից դուրս է թռել և հայտնվել մերձակա տարածքում: Ավելի ուշ տեղի բնակիչներից մեկը տեսել է մեքենան և զոհվածին ու անմիջապես զանգահարել ոստիկանություն: Ականատեսները պատմել են, որ Սարգիս Հակոբյանը բազմաթիվ հրազենային վնասվածքներ էր ստացել: Հանցագործության վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկով» ավտոմատ: «Մանրամասների մասին ոչինչ չեմ կարող ասել: Հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն», հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության ներկայացուցիչ Էկա Աթոշվիլին: Համագյուղացիների խոսքերով, Սարգիս Հակոբյանը հաճախ էր ընտանիքով Ախալքալաքում լինում: Այս անգամ նա ընտանիքի հետ միասին Խանդո էր եկել 10 օր առաջ: