Բավ է պառակտվել
11-07-2016 13:44

Ախալքաքում հայ ընտանիք է սպանվել

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ախալքալաքում: Վաչիանի գյուղում 37-ամյա կնոջն ու նրա երեք երեխաներին գտել են սպանված: Երեխաները եղել են 5, 16, 18 տարեկան: Կինը երեխաների հետ մենակ էր ապրում, ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան:

Ըստ աղբյուրի, պատճառները հայտնի չեն: Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, հարևաններն այդ մասին իմացել են նախօրեին:

Ենթադրվում է, որ մոր ու դուստրերի մահը վրա է հասել գլխին բութ գործիքով ստացած հարվածներից, իսկ 5-ամյա տղան խեղադմահ է արվել: Հանցագործներն իրենց սև գործն արել են գիշերվա ընթացքում:

Ընտանիքը հայ է՝ մայրը Օֆելյա Քաչոտյանը, երեխաները՝ Սերյոժան, Ասյան և Արմինեն:

Նշենք, որ Վաչիանին հայաբնակ գյուղ է, գտնվում է Ախալքալաքից 6 կմ դեպի հարավ։ Վաչիանիով է անցնում Ախալքալաք- Կարծախ խճուղին։