Բավ է պառակտվել
20-04-2015 11:01

ՌԴ Պետդումայում կքննարկվի համաներման մասին օրինագիծը

ՌԴ Պետդումայի պատգամավորները կարող են քննարկել չորեքշաբթի առաջին ընթերցմամբ Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ համաներման մասին օրինագիծը, հայտնեց լրագրողներին երկուշաբթի Պետդումայի քաղաքացիական, քրեական, արբիտրաժային և դատավարական օրենսդրության հարցերով կոմիտեի ղեկավար Պավել Կրաշեննիկովը: Նա հայտնեց, որ տվյալ հարցը կառաջարկվի ուսումնասիրել չորեքշաբթի: Նախատեսվում է, որ այսօր Պետդումայի մասնագիտական կոմիտեն բացի նախագահական օրինագծից կուսումնասիրի լիբերալ դեմոկրատների և "Справедливая Россия" կուսակցության առաջարկները: