Բավ է պառակտվել
10-02-2015 09:06

ՌԴ պետդումայում կքննարկեն դատարկ հողերն անվճար բաժանելու հարցը

ՌԴ պետդուման օրինագիծ է քննարկելու՝ ուղղված Ռուսաստանի որոշ տարածքներ, առաջին հերթին՝ լքված գյուղերը բնակեցնելուն: 
Համաձայն օրինագծի՝ քաղաքացիների որոշակի խմբեր իրավունք կստանան անհատույց հողակտորներ ձեռք բերել «անհատական բնակարանաշինության, անհատական տնտեսություն հիմնելու, ամառանոցների կառուցման, գյուղատնտեսական արտադրանքի, ֆերմերային և գյուղական տնտեսությունների, գյուղատնտեսական նպատակներով»: 
Օրինագծի հեղինակներից պատգամավոր Օլեգ Նիլովն այդ որոշումը համարում է ամենահաջող հակաճգնաժամային քայլերից մեկը: Նրա խոսքով՝ ռուսները վախենում են իրենց խնայողությունները պահել բանկերում, ուստի իրենք մտադիր են նրանց հնարավորություն տալ ներդրումներ անել հողատարածքներում: