Բավ է պառակտվել
25-05-2015 11:24

ՌԴ Պետդումայում առաջարկել են զրոյացնել գրքերի ավելացված արժեքի հարկը

Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են զրոյացնել տպագիր արտադրության ավելացված արժեքի հարկը: Համապատասխան օրինագիծը առաջադրել է «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր, բյուջեի և հարկերի հարցերով հանձնաժողովի անդամ Միխաիլ Սերդյուկը: Նրա կարծիքով՝ նման միջոցը թույլ կտա վերադարձնել ռուսաստանցիների ընթերցման նկատմամբ սերը:«Դա այն քայլերից մեկն է, որը թույլ կտա դադարեցնել մշակութային աստիճանական անկումը, քանի որ մենք, ամենակարդացող ազգից կարող ենք վերածվել առավել ազնգրագետ ազգի, եթե միջոցներ չձեռնարկենք: Առաջին ահազանգն արդեն հնչել է. Երիտասարդությունը այլևս չի կարդում», — պարզաբանել է իր դիրքորոշումը Սերդյուկը: Նա նշել է, որ դասական գրականության տպագրմամբ զբաղվող հրատարակչությունները մեծ ֆինանսական բարդություններ ունեն, և նրանց անհրաժեշտ է աջակցել: Պատգամավորի կարծիքով՝ հրատարակիչները չեն օգտագործելու այդ արտոնությունը բացառապես իրենց սեփական շահերից ելնելով՝ եկամուտը ավելացնելու նպատակով, և կէժանացնեն իրենց արտադրանքը: Աերդյուկը հավելել է, որ օրինագիծը չի վերաբերվելու միայն էրոտիկ և գուշակային գրականությանը: