Բավ է պառակտվել
13-06-2015 10:28

Խոշոր հրդեհ՝ Մեղրիում

Հայաստանի ՏԿԱԻՆ–ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9 շենքի (3-րդ հարկ) ճակատային մասում գտնվող բնակարաններում: Շենքն ամբողջությամբ կրակի է մատնվել: Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ: Բնակիչներին տարհանել են: