Բավ է պառակտվել
05-07-2016 13:54

Ռուսական ռազմակայանի դիպուկահարների դաշտային հավաքները մեկնարկել են

Հայաստանի «Քամհուդ» զորավարժարանում սկսվել են ռուսական ռազմակայանի դիպուկահարների դաշտային հավաքները: Հավաքին մասնակցում է ավելի քան 100 դիպուկահար:
«Հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու զինծառայողների տակտիկական և կրակային պատրաստության վրա` հաշվի առնելով բարձրլեռնային «էքստրեմալ» պայմանները»,-հայտնում է հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը: Հայտնի է, որ մարզումների հիմնական մասն անցկացվելու է երեկոյան ժամերին` գիշերային տեսողություն ապահովող սարքերի օգտագործմամբ:
Հատուկ մասնագիտացած կենտրոնում նախապատրաստված հրահանգիչները վարժանքներ կանցկացնեն նորակոչիկների հետ` անհատական թիրախավորման և «Դրագունով» դիպուկահար հրացանով կարևոր նպատակակետեր ընտրելու գործում:
Անծանոթ տեղանքում կողմնորոշվելու ընթացքում զինվորականները կսովորեն կիրառել նավիգացիոն սարքեր, հեռաչափեր և օդերևութաբանական կայաններ, որոնք առկա են «Ռատնիկ» հանդերձանքում, որը սպառազինության է ընդունվել 2016-ին:
Դիպուկահարների համար նախատեսված է նաև ֆիզիկական պատրաստության հատուկ դասընթաց: Դիպուկահարների պարապմունքները կավարտվեն դիպուկահարների մրցումներով: