Բավ է պառակտվել
16-03-2016 11:29

Գլենդելում ապրիլի 24-ին դպրոցները փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության

Գլենդելը դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ բոլոր դպրոցները ապրիլի 24-ին փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ինչպես տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Գլենդելի համայնքային դպրոցական խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 24-ը հռչակել «Հայոց ցեղասպանության հիշատակության օր»: 
«Սա մեծ օր է Հայ դատի և բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են արդարության և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ: