Բավ է պառակտվել
16-01-2016 10:04

Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 15-ին՝ ժամը 21.33-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հասմիկի փողոցի թիվ 7/1 տան ավտոտնակում գտնվող քաղաքացին չի արձագանքում. ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են Ռ. Ա.-ին պատկանող ավտոտնակի դուռը. ներսում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու ( ծնված 1942թ.) դին: