Բավ է պառակտվել
24-09-2015 10:17

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես Հաագայում

Հաագայի քաղաքապետարանի «Ատրիում» սրահում բացվել է Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այն կազմակերպվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից: Ցուցահանդեսը ներկայացնում է համաշխարհային մամուլի անդրադարձերը համիդյան կոտորածներին, 20-րդ դարասկզբի հայկական ջարդերին ու Ցեղասպանությանը` դրա հետևանքներով ու մարդկային ճակատագրերով հանդերձ: Ցուցահանդեսում տեղ են գտնել նաև հոլանդական մամուլի առաջաբան էջերի լուսաբանումները, որը հոլանդական հասարակությանը կծանոթացնի մեկդարյա վաղեմության նյութերին ու հասարակական վերաբերմունքին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին: Ցուցահանդեսը գործելու է սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 9-ը: