15-12-2015 12:36

ԱԴԾ–ում պարզել են A321 օդանավի պայթուցիկ սարքի տեսակը

Դաշնային անվտանգության ծառայության փորձագետները հրապարակել են պայթուցիկի տեսակը,որը կարող էր դառնալ Սինայի թերակղզու օդային տարածքում Airbus A321 ուղևորափոխադրող ինքնաթիռի կոծանման պատճառ: Ըստ ԱԴԾ փորձագետների` ինքնաթիռը կարող էր պայթեցվել «փոքր հզորությամբ ռումբով»: «Օգտագործված պայթուցիկը օտարերկրյա ծագում ունի և պլաստիդի անալոգ է» - ասվում է հաղորդագրության մեջ:Պայթուցիկը տեղադրվախ է եղել ինքնաթիռի հետնամասի նստատեղերից մեկի տակ: Ըստ փորձագետների, պայթյունը մոտ մեկ մետր տրամագծով անցք է բացել օդանավի կորպուսում: Դրա հետևանքով տեղի է ունեցել ապահերմետիկացում, ինչն էլ օդանավի վթարի պատճառ է դարձել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթը իրականացնող Airbus А321 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սինայի թերակղզում: Ավիավթարի զոհ է դարձել 224 մարդ: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ վթարը ահաբեկչակության հետևանք է: