Բավ է պառակտվել
29-11-2014 16:39

Բժիշկների հորդորով Եղվարդում հոսպիտալացվել է եւս 15 երեխա

Բժիշկների հորդորներով, մասնագետների հսկողության տակ գտնվելու նպատակով, այսօր առավոտյան ժամը 9-ից մինչեւ 13-ը հոսպիտալացվել է Եղվարդի մանկապարտեզի 3-6 տարեկան եւս 15 երեխա։ Նրանց բոլորի վիճակը բավական թեթեւ է։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Արդյունքում այս պահի դրությամբ բուժհաստատություններում բուժվում է 64 երեխա, որից 46-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ 18 երեխա տեղափոխվել է Երեւան, որից 17-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եւս 7 երեխա ստանում է ամբուլատոր բուժում: Բոլոր բուժհաստատություններում փոքրիկներն ստանում են պատշաճ բժշկական մասնագիտական օգնություն։ Հիվանդներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով։ Մասնագետների գնահատմամբ բոլոր երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա: Երեխաների առողջական վիճակի եւ հակահամաճարակային աշխատանքների մասին նախարարը պարբերաբար զեկուցում է ՀՀ վարչապետին։