Բավ է պառակտվել
12-12-2015 16:33

Այս տարի հիմնանորոգվել է շուրջ 178 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ. Նախարար

Այս տարի Համաշխարհային բանկի վարկային միջոցներով եւ ՀՀ պետական բյուջեի տրամադրած գումարներով ամբողջ հանրապետությունում վերակառուցել եւ հիմնանորոգել է շուրջ 178 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ: Այս մասին, լրագրողների հետ զրույցում նշել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով այցելել է Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ ճանապարհի հիմնանորոգված ճանապարհահատված: «Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրով 2015-2016 թվականներին մենք պետք է կառուցեինք, հիմնանորոգեինք մոտ 135կմ ճանապարհ։ Այս տարի մենք աշխատանքների 90 տոկոսն ավարտել ենք։ 2016-ին կառուցելու համար մնացել է 10-ը կմ: Բացի դրանից, մենք բյուջեի հատկացումներով ունենք 45կմ, որի շինարարությունը լրիվ ավարտել ենք: Այս տարի կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կառուցել ենք 170-178 կմ ճանապարհ»,- ասել է Գագիկ Բեգլարյանը: