Բավ է պառակտվել
31-07-2015 15:00

Այս տարի փրկարարները Սևանում 16 մարդու են փրկել

Այս տարի հայ փրկարարները 16 մարդու են փրկել: Այդ մասին լրագրողներին հայտենլ է Գեղարքունիքի մարզի ջրային-փրկարարական ջոկատի պետ փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ Արմեն Չզմանյանը: Նա ասում է, որ այս տարի Սևանում 2 մարդ է խեղդվել:

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ վիճակագրությունը այնքան էլ չի փոխվել, բայց դրա փոխարեն ավելացել է ահազանգերի թիվը: «2013 թվականին Սևանում խեղդվել է 5 մարդ, որից 4-ը սեզոնից դուրս ժամանակահատվածում: 2014-ին 4 մարդ, 4-ն էլ ակնկալվող ժամանակամիջոցում: Իսկ այս տարի 2 մարդ, ումից 1-ը սեզոնից դուրս ժամանակահատվածում: Մեր փրկարարները 2013-ին փրկել են 22 հոգու, 2014-ին ` 26 հոգու, իսկ այս տարի` 16-ի»,- նշել է Արմեն Չզմաչյանը:

Նրա խոսքով, դժբախտ պատահարներից խուսափելու համար չպետք է լողալ ալկոհոլ ընդունելուց հետո, պետք է լողալ փրկարարների մոտակայքում, պահպանել անվտանգության կանոնները: Փրկարարները անցել են ուժեղացված հսկման, և հերթապահում են կենտրոնական լողափում և այլ 3 հասարակական լողափերում: Կենտրոնական լողափի հսկողությունը շուրջօրյա է, իսկ հասարակական լողափերում 9:00-ից մինչև 21:00: