27-05-2015 17:01

Օպերայից հրաժարվում են հոսանք տրամադրել հանրահավաքի համար

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Օպերայից մեզ հոսանք չեն տրամադրում: Մենք դա ընդունում ենք որպես խոչընդոտ այսօրվա բողոքի ակցիային»: Հիշեցնենք, որ այսօր ժամը 19:00-ին նախատեսվում է բողոքի և պահանջի երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման։