Բավ է պառակտվել
21-04-2016 14:22

Երևանի հիվանդանոցներից մեկում վիրավոր զինծառայող է մահացել.ՀՀ ԱՆ

Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում օրեր առաջ մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ բազմաթիվ բուժական միջոցառումներից հետո, ցավոք, զինվորի կյանքը փրկել չի հաջողվել:
«Գնդակը խոցել էր գլխուղեղը, և մահը վրա է հասել ուղեղի զարգացող այտուցից»,-նշել է Մուրադյանը:
Երևանի Ճառագայթային և այրվածքաբանության կենտրոնում այս պահին երկու կամավորական կան, նրանց այրվածքի մակերեսը բավական մեծ է եղել, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը:
«Կարծում եմ՝ հետագայում նրանց վերականգնողական բուժում է սպասվում: Բայց նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,- ընդգծեց առողջապահության նախարարը: