Բավ է պառակտվել
21-11-2016 16:56

«Շենգավիթ» ԲԿ-ում բնական բեղմնավորմամբ եռյակ է ծնվել

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական բեղմնավորման ճանապարհով եռյակ է ծնվել:

Ըստ ԲԿ-ի տարածած հաղորդագրության` երիտասարդ կինն ունեցել է երեք աղջիկ` 1 կգ 300,1 կգ 400 եւ 1 կգ 500 գրամ քաշերով: Երեխաները ծնվել են կեսարյան հատման ճանապարհով: Հիվանդանոցի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանի խոսքով, կեսարյան հատումից անմիջապես հետո փոքրիկները կարիք են ունեցել շնչառական օժանդակության, ընդ որում նրանցից երկուսը առավել ծանր վիճակում էին եւ կարիք է զգացվել սուլֆանտատի էնդոտրախիալ ներթոքային ներարկման: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում նորածինները ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո արդեն բավարարին մոտ վիճակում տեղափոխվել են Մուրացան ԲԿ հետագա վերականգնողական կուրսն անցնելու նպատակով: Այս պահին նրանց վիճակը բավարար է: