Բավ է պառակտվել
22-06-2016 10:08

Երևանի դեպոյում տղամարդ է մահացել

Հարավկովկասյան երկաթուղու Երևանի լոկոմոտիվային դեպոյում հունիսի 15-ին 3-րդ հարկից 53-ամյա Վաչագան Մխիթարյանի ընկնել, մահանալու դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ տղամարդն ընկել է վերանորոգման աշխատանքների ժամանակ: Նա «Սեթշին» ընկերության աշխատակից է, ներկարար, պատահածի համար պատասխանատվություն կարող են կրել ոչ թե իրենք, այլ այդ ընկերությունը: Նշենք, որ տղամարդն ապրում է Նոր Նորքի 9-րդ զանգվածում: