Բավ է պառակտվել
08-11-2016 11:06

ՔԱԳՎ. «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 9.5 տոկոսով

2016 թվականի հոկտեմբեր ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 32 տոկոս աճ:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած թվերի համաձայն, 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 747 926 մարդ, որը 9.5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 13 290 տոննա ապրանք, որը 81 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել: