Բավ է պառակտվել
07-04-2016 07:54

Նախիջեւանի ուղղությամբ կրակոցներ չկան. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանակն կողմի հայտարարությունները, թե հրադադարի ռեժիմը խախտվում է Նախիջեւանի ուղղությամբ։ «Նախիջեւանյան հատվածում կրակոցների եւ այլ հետեւանքների մասին տեղկատվությունը լիովին կեղծիք է: Նախիջեւանյան հատվածում տվյալ պահին հանգիստ է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն էր տարածել, թե հայկական ուժերը գնդակոծում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հատվածը՝ Նախիջեւանի ուղղությամբ։