20-04-2015 09:24

Երկրաշարժ` Հայաստանի տարածքում

Այսօր տեղական ժամանակով ժամը 03.47-ին Երևանց 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.130 և արևելյան երկայնության 44.360: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանում, Արմավիրի մարզի Մերձավան և Փարաքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: