Բավ է պառակտվել
15-05-2015 10:38

Երևանում բնակարանում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի

Մայիսի 14-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից, Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և գրասենյակի բազկաթոռին հայտնաբերվել է 54-ամյա Ա. Ա.-ի դին: