Բավ է պառակտվել
09-05-2016 11:23

Երեւանում մեկնարկել են Մայիսի 9-ին նվիրված միջոցառումները

Երեւանի Հաղթանակի զբոսայգում մեկնարկել են Մեծ հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումները: Անհայտ զինվորի շիրմին վաղ առավոտից այցելել են ու ծաղիկներ են խոնարհել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ այլ պաշտոնատար անձինք, պատգամավորներ: Նախագահը եւ Հաղթանակի զբոսայգի այցելած պաշտոնյաները այս պահին մասնակցում են այս օրն ամեն տարի ավանդաբար մատուցվող զինվորական ճաշկերույթին:Նշենք, որ այսօր՝ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի կազմավորման օրն է: