Բավ է պառակտվել
13-05-2016 10:28

Ավազակային հարձակում Երևանում. կա 1 զոհ եւ 4 վիրավոր

Երևանում այսօր՝ մայիսի 13-ին, գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել. կա 1 զոհ և վիրավորներ: Ըստ ստիկանության լրատվական ծառայությա, դեպքի հանգամանքները պարզվում են: Նշենք, որ ավազակային հարձակում են կատարել «Բրավո» տաքսի ծառայության տնօրենի տան վրա: Հ. Ֆալանջյանն ու Է. Մկրտչյանը՝ զինված ատրճանակով ու դանակով, դիմակավորված, 2-րդ հարկի պատուհանը բացելու միջոցով մտել են Լ. Ավետիսյանի տուն եւ ատրճանակի ու դանակի սպանալիքի տակ փորձել ավազակային հարձակում կատարել: Տանտերերը դիմադրություն են ցույց տվել ու կարողացել են վնասազերծել նրանց, ինչի հետեւանքով Ֆալանջյանը մահացել է, իսկ 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց:

Հիվանդանոց է տեղափոխվել նաև ավազակային հարձակման մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մկրտչյանը: