22-04-2016 09:14

Երևանում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու պահանջով ցույց է կայացել

Ակցիայի մասնակիցների կարծիքով` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հայկական կողմին կառաջարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհներ, որոնք ենթադրում են տարածքային զիջումներ

Երևանում անցկացվող ակցիայի մասնակիցները պահանջել են ճանաչել Ղարաբաղը և ոչ մի դեպքում հօգուտ Ադրբեջանին տարածքային զիջումների չգնալ։

Շուրջ երկու հարյուր ցուցարարներ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից ժամեր առաջ երթ կազմակերպեցին Երևանի կենտրոնում և շարժվեցին դեպի Հայաստանի ԱԳՆ շենք և Ռուսաստանի դեսպանատուն։

Ցուցարարները բացականչում էին «ճանաչում»` Հայաստանի արտաքին գերատեսչությունից պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Բացի այդ` ԼՂՀ հակամարտության կարգավորման նոր փաստաթղթերի վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումների ֆոնի ներքո ցույցի կազմակերպիչները պահանջում էին ոչ մի դեպքում Ադրբեջանին որևէ տարածքային զիջում չանել։
Նրանց խոսքով` խոսք չի կարող լինել նաև հակամարտության գոտի խաղաղապահների ներգրավելու մասին։
Երթի մասնակիցների ձեռքում քառօրյա պատերազմում զոհված զինվորների լուսանկարներն էին։