Բավ է պառակտվել
28-05-2016 17:27

Երևանում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի արձանի հանդիսավոր բացումը

Երևանի Վերնիսաժին հարող տարածքում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի արձանի բացումը, որին ներկա Էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Գարեգին Նժդեհի արձանը հանդիսավոր բացեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը: Քաղաքական ուժերից ներկա էին հանրապետականներն ու դաշնակցականները: Գարեգին Նժդեհի արձանը տեսնելու են եկել նաև բազմաթիվ քաղաքացիներ: