Բավ է պառակտվել
27-05-2016 12:48

Երևանում ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Ինքնահրկիզված քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, սակայն, ըստ բժիշկների, այրվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ: Նախօրեին Երևանում ինքնահրկիզված Համլետ Մելիքյանը երեկոյան ժամը 8–ին հիվանդանոցում մահացել է, այրվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

Նշենք, որ մայիսի 26-ին` ժամը 00.43-ին ԱԻՆ տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել էր տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: