Բավ է պառակտվել
11-04-2016 07:57

Երևանում «Լռության երթ» անցկացվեց` ի հիշատակ զոհված զինվորների

Ապրիլի 10–ի երեկոյան Երևանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից մեկնարկեց ի հիշատակ ԼՂ շփման գծում զոհված զինվորների: «Լռության երթի» մասնակիցները նշել են, որ ցանկանում էին բոլոր զոհվածների հարազատներին իրենց ցավակցությունը հայտնել, բայց քանի որ նրանք տարբեր մարզերում են ապրում, որոշել են բոլոր հոգատար քաղաքացիներով այս երթն անցկացնել` ի հիշատակ նրանց:

Երթին մասնակցում են բազմաթիվ քաղաքացիներ. այն մեկնարկեց աղոթքով:

Երթի մասնակիցները ծաղկեփնջերով և մոմերով շարժվեցին են դեպի «Եռաբլուր» պանթեոն, որտեղ տեղի կունենա մոմավառություն և հոգեհանգստի կարգ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվեց։ Երևանը հաղորդեց ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարեց Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվեցին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չկնքվեց։ Երկու կողմերը հայտարարում են պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։