25-05-2015 15:11

«Հոսանքի թանկացումն ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ ժողովրդին». բողոքի ակցիա

«Մենք չենք պատրաստվում վճարելու ՀԷՑ-ի անփույթ աշխատանքի, ՀԷՑ-ի ղեկավարների շքեղության համար»: Այսօր ՀԾԿՀ շենքի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ նշում էին ակցիայի մասնակիցները: Նշենք, որ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիային մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները: Մենք ՀԾԿՀ շենքի դիմաց ակցիան, նրանք բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության դիմաց, որտեղ ընթերցեցին և իրենց նամակը հանձնեցին կառավարության նամակների և դիմում բողոքների ընդունման բաժնի պետին: «Հոսանքի թանկացումն ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ ժողովրդին, բերելու է արտագաղթի նոր ալիքի, որն ավելի է թուլացնելու պետությունը: Ու՞մ եք կառավարելու մի քանի տարի հետո, եթե այս տեմպերով շարունակեք: Ոչ հոսանքի թանկացմանը»,-պահանջում էին ակցիայի մասնկաիցները:

Ակցիայի մասնակիցները նույն նամակ-պահանջագիրը հանձնեցին նաև ՀԾԿՀ անդամ Արթուր Վարդանյանին, ով ընդունելով այն նշեց, որ անպայման կուսումնասիրեն և գրավոր կպատասխանեն: